Մեր մասին

Ստվարաթուղթը մեզ բոլորիս հայտնի է որպես հաստ, ամուր թուղթ: Սակայն այն ունի բազմաթիվ տեսակներ՝ իրարից տարբերվող ինչպես ֆիզիկական բնութագրերով, այնպես էլ ըստ օգտագործման նպատակների:


Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում բազմիցս դիմել է ստվարաթղթե փաթեթավորման օգտագործմանը: Ստվարաթղթե արկղերր տարաբնույթ և բազմակողմանի կիրառելիություն ունեն: Այսօր այդ արկղերը օգտագործվում են որպես տարա գրեթե ցանկացած ապրանքատեսականու համար՝ սկսած արդյունաբերական, պարենային ապրանքներից մինչև կենցաղային տեխնիկայից, ծանր սարքավորումներից, կիրառվում են ինչպես փոքր, այնպես էլ մեծ չափերի ապրանքների տեղափոխման համար:


Լայնամասշտաբ կիրառելիություն ունեն նաև դեղագործության ոլորտում, քանի որ բացի ամրությունից և որակից, նաև պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութից, ինչը շատ կարևոր է դեղամիջոցների պահպանման և տեղափոխման համար:


Ինչպես արդեն նշվեց, բարձրորակ ստվարաթղթից պատրաստած արկղերը առանձնանում են իրենց ամրությամբ և այդ արկղերի վրա կարելի է հեշտությամբ կիրառել տպագրական պատկերներ, որն էլ իր հերթին հանդիսանում է այդպիսի տարաների հիմնական առավելություններից մեկը: Հնարավոր է իրականացնել ինչպես միագույն, այնպես էլ մինչև չորս գույնի տպագրություն:


2014 թ-ին հիմնված «Carton Printing» ընկերության գործունեության ոլորտն է հանդիսանում ստվարաթղթե արկղերի պատրաստումը: Կազմակերպությունն արտադրում է որակյալ և մատչելի արկղեր բազմաբնույթ ապրանքների պահպանման և տեղափոխման համար. արդյունաբերական արտադրանք, պարենային ապրանքներ, գրենական պիտույքներ, կահույք, ապակեղեն, դեղամիջոցներ և այլն:


Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորոււմներ, որոնք ապահովում են ստվարաթղթե արկղերի արտադրության ողջ ցիկլը:


«Carton Printing»
ընկերությունն առաջարկում է ամուր և թեթև արկղերի պատրաստման ծառայություններ, որոնք ունեն ուժեղ դիմադրողականություն արտաքին ազդեցությունների նկատմամբ, չեն փոխում երկրաչափական ձևը և ունեն բարձրաստիճան ջրակայուն հատկանիշներ: Մենք արտադրում ենք արկղեր՝ պատրաստված միաշերտ, երկշերտ, եռաշերտ և փայլուն ստվարաթղթից:


Ստվարաթղթե արկղերի արտադրությունը իրականացվում է ըստ տարբեր չափերի և ձևերի: Մեզ մոտ դուք կարող եք պատվիրել ամուր և որակյալ արկղեր, պատրաստված հատուկ Ձեր ընկերության և ապրանքների համար:


Մենք համագործակցում ենք ինչպես մասնավոր հաճախորդների, այնպես էլ տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր կազմակերպությունների հետ: